«Առավոտ» թերթը գրում է, որ իրենք փորձել են ճշտել, ՀԱԿ ԱԺ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանից, թե արդյոք «գոլդ» կաբինետները ՀՀԿ–ականերն իրենց են վերցրել, իսկ ՀԱԿ–ին թողել միայն վատերն ու փոքրերը, Զուրաբյանը պատասխանել է.
«Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքն ամենաշատը փայփայում է։ Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով։ Հա,նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք,` արդարությունը, ազատությունը, հոգևոր արժեքները, սերը»,–թերթի հաղորդմամբ ասել է Զուրաբյանը։ Իսկ հարցին, թե նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի դեպքեր են եղել, բախումների պատրա՞ստ եք` Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Ես կարատե եմ պարապել»։






