Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC) հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և ԼՂՀ հետ սահմանին Ադրբեջանի վերջին դիվերսիաների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այդ սադրանքները Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման սրացումն են և դատապարտվել են ԵԱՀԿ ՄԽ կողմից:
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ու ԼՂՀ դեմ: «Վերջին սադրանքները ցույց տվեցին, որ Ադրբեջանը նպատակ է դնում պատերազմ սկսել ու ոչնչացնել հայերին: 1990-ականներին հայրեն արդեն ստիպված էին զենք վերցնել, պաշտպանելու համար սեփական հողը ադրբեջանցի զավթիչներից, սակայն, թվում է, ադրբեջանցիները, չեն ցանկանում իրենց բառապաշարում ընդգրկել «խաղաղություն» բառը և մշտապես խախտում են հրադադարի ռեժիմը: Հայաստանի ու Արցախի դեմ բազմաթիվ սադրանքները ցույց են տալիս, որ խաղաղությունն այստեղ շանս չունի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատերազմ սկսելու սպառնալիքները վտանգում են Հայաստանի ու ԼՂՀ ժողովրդների գոյատևումը»,-ասել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաչյանը: Ըստ նրա, Կանադան պետք է դատապարտի այդ սադրանքներն ու ճնշում գործադրի ՄԽ-ի վրա՝ ներգրավելու համար ԼՂՀ-ին բանակցային գործընթացում: