Թերթը գրում է, որ ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերն այդքան էլ լավ չեն: Ըստ «Երկրի», վերջին շրջանում նա բավականին մեկուսացված է, և նրա գործերը լավ չեն հայրենի մարզում` Արարատում: «Նրա երբեմնի լավագույն ընկերները և մտերիմները խուսափում են նրա հեետ շփվելուց: Ոմանց համար Սարգսյանի հետ կապ չպաշտպանելն ավելորդ գլխացավանքից ու «Ալիկի մտերիմ» պիտակից ազատվելու միջոց է: Ի դեպ, Արտաշատի որոշ շրջաններում կրկին խոսակցություններ են հասունացել, թե Ալիկ Սարգսյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Բայց ՀՀԿ-ում էլ վստահ են, որ նա կշարունակի մնալ նախագահի խորհրդական մինչև նախագահական ընտրությունները, իսկ հետո կգնա` շատերի հետ միասին»,-գրում է թերթը:






