Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը Հայաստանի կյանքում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվեց Մշակույթի նախարարության Ոսկե Մեդալով:
Շնորհակալություն հայտնելով պարգևի համար, Ռաշիդովն ասաց, որ իր համար ամենամեծ պատիվը հայերի սերն է:
Ռաշիդովը Հայաստանում առաջին անգամ չէ: Նա Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի է, և իր մեծ ավանդն է ներդրել Սպիտակի երկրաշարժի տուժածներին օգնելու հարցում: Նա մասնագիտությամբ քանդակագործ է, և իր աշխատանքները նվիրաբերել է Սպիտակ քաղաքին: Նա նաև խոստացել է, որ բուլղարական տարազներ կուղարկի հայկական երաժշտական և պարային խմբերին:






