«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել։
«Այդ քարտերով «Երևան« բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով։ Քարտեր վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ–ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել։ ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից ու «Հայաս»–ից, չնայած այդ «Հայասին» տեղավորված է նույն ՕԵԿ շենքում, լոգոտիպն էլ շատ նման է ՕԵԿ–ի զինանշանին։ «Հայասի» անունով բարեգործական հիմանդրամի մասին նշված է ընտրողներին բաժանված քարտի վրա»,–գրում է թերթը։






