«Երկիր» թերթը գրում է, որ ՀՀԿ–ական պատգամավորներն ու նախարարները որոշել են այս ամառ լավ հանգստանալ, քանի որ հասկանում են, որ առաջիկայում թե´ԱԺ–ում, թե´ կառավարությունում հեշտ չի լինելու, բացի այդ առջևում նախագահակ ընտրություններ են։
«Երկիր»-ի տեղեկություններով` մտահոգված են հատկապես պատգամավորները։ Նրանք քաջ գիտակցում են, որ, չնայած 69–ն են, սակայն, օրինագծեր անցակցնելու հարցում կանգնելու են շատ լուրջ խնդիրների առջև։ ՀՀԿ–ում ներքին հաշվարկ են արել և եկել այն եզրահանգման, որ իրենց պատգամավորների 30 տոկոսը բացակայող է և նրանց դժվար կլինի ամեն օր բերել նիստի։ Ներկայումս «ղեկավարությունը» տաբեր մեխանիզմներ է փորձում մշակել բացակայող ՀՀԿ–ականներին նիստերի «բերման ենթարկելու համար։ Եթե օրինակ, գեներալներ Սեյրան Սարոյանին և Մանվել Գրիգորյանին «ախպերավարի» է բացատրվել, ապա նորեկ, ջահել ՀՀԿ–ական պատգամավորների առջև բացակայությունների լիմիտ է դրվել, որը գերազանցելու դեպքում ինքնաբացարկ է սպառնում։ Ի դեպ մեր տեղեկություններով, առանձին զրույց է եղել նաև Շուշան Պետրոսյանի հետ. Նրան բացատրվել է, որ պետք է մոռանա երկարատև համերգային շրջագայությունների մասին, ինչն այնքան էլ դուր չի եկել երգչուհի–պատգամավորին»,–գրում է թերթը։






