AM
18 Հունիս 2012 - 14:34 AMT

Նախարար նշանակված Գագիկ Բեգլարյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել Հովհաննես Սահակյանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար նշանակված Գագիկ Բեգլարյանի փոխարեն, որն ընտրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով, պատգամավոր է դարձել ՀՀԿ ցուցակի հերթական համար Հովհաննես Սահակյանը: Համապատասխան որոշումը կայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Նշենք, որ դեռ պատգամավորական մանդատ ստանալուց առաջ Հովհաննես Սահակյանն ընտրվել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար: