Հունիսի 22-ին ճանաչված գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերը ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Դաշնակահարը ներկայացնելու է Պ. Ի. Չայկովսկու Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը: Համերգը ղեկավարելու է բրիտանացի հռչակավոր դիրիժոր, Լոնդոնի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորեն –Գրինը, ով անցած տարի ելույթ է ունեցել Անգլիայի արքայազն Ուիլիամի պսակադրության արարողությունը:
Համերգի երկրորդ մասում նվագախումբը կկատարի Ֆորեի «Պավան» և Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունները:
Բերնդ Գլեմզերն ու Քրիստոֆեր Ուորեն -Գրինը առաջին անգամ չէ, որ համագործակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երկուսն էլ անցած տարի ելույթ են ունեցել նվագախմբի հետ: Գլեմզերը ելույթ է ունեցել հունիս ամսին, իսկ Ուորեն-Գրինը ղեկավարել է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը:






