AM
20 Հունիս 2012 - 05:52 AMT

«Ժողովուրդ». ՕԵԿ-ին բաժին է հասնելու 4 փոխնախարարի պաշտոն

Ըստ թերթի տեղեկությունների, «Օրինաց երկրին», բացի նախարարական 3 պորտֆելից, առաջիկայում բաժին է հասնելու նաև 4 փոխնախարարի պաշտոն: ՕԵԿ-ին են տրամադրվել առողջապահության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության և կրթության փոխնախարարների պորտֆելները: Առայժմ հայտնի են փոխնախարարներից երկուսի` Նելսոն Զուրոյանի և Դավիթ Կարապետյանի անունները, որոնք նախօրեին հրաժարվել են ԱԺ պատգամավորի մանդատից` խորհրդարան անցնելու հնարավորություն տալով հնաբնակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին: Իսկ թե երիտասարդ ՕԵԿ-ական անդամները կոնկրետ որ նախարարություններում են նշանակվելու, դեռ հստակ չի որոշվել: