Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարությունը մտադիր է երկրում ստեղծել 100 հազար նոր աշխատատեղ: Ներկայացնելով կառավարության ծրագիրը խորհրդարանում՝ այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, բացի այդ կառավարությունը մտադիր է աղքատությունը կրճատել 80 տոկոսով և կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, խթանել արտահանումը, մի շարք սոցիալական ծրագրեր իրականացնել:
«Այս ծրագրի բոլոր կետերը շատ արդիական են և մենք հետևողական ենք լինելու բարեփոխումների ու փոփոխությունների իրագործման հարցում»,-ասել է վարչապետը:
Այժմ վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին






