AM
20 June 2012 - 10:46 AMT

Բորդյուժա. ՀԱՊԿ նախագահությունը 2013թ., հավանաբար, կանցնի Ռուսաստանին

Նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), 2013թ., հավանաբար, կանցնի Ռուսաստանին, գտնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Բանը նրանում է, որ նախագահությունը պետք է անցներ Ղրղզստանին, սակայն վերջինս ստանձնել է ՇՀԿ նախագահության պարտավորությունները»,-ասել է Բորդյուժան ՀԱՊԿ անդամ երկրների գլխավոր նարկոլոգների երկրորդ խորհրդակցության ժամանակ Աստանայում:

«Հավանաբար, Ռուսաստանը կստանձնի նախագահությունը, բայց դա կորոշեն պետությունների ղեկավարները»,-ասել է Բորդյուժան: