AM
20 June 2012 - 13:36 AMT

Հայտարարվել է Վիլյամ Սարոյանի անվան դրամատուրգիայի մրցույթի ժյուրիի կազմը

Հայաստանի դրամատիկական արվեստի ալիանսը և «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը հայտարարել են գրողի անվան պիեսների մրցույթի ժյուրիի կազմը: Նրանք են դերասանուհի և պրոդյուսեր Գայթս ՄաքՖադենը, դրամատուրգ Քեթրին Ֆիլլոն, և սցենարիստ Էդուարդո Մակադոն:

Ինչպես հաղորդում է The Armenian Reporter-ը, պատվավոր ժյուրին գնահատելու է բազմաթիվ պիեսներից եզրափակիչ փուլ անցած երեք պիեսները, որոնց կհրապարակվեն եկող ամիս: Հաղթողի անունը հայտարարվելու է 2012 թ-ի վերջին:

Պիեսների մրցույթն անցկացվում է 2007 թ-ից` 2 տարին մեկ: