AM
20 Հունիս 2012 - 14:35 AMT

Շառլ Ազնավուրը Շանհայում բարեգործական համերգի է մասնակցել

Շանհայում հունիսի 18-ին կայացել է միջազգային ճանաչում ունեցող բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու համար Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից` Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նույն օրը կազմակերպվել է Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ: Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին է ներկայացրել հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել իրենց մեծանուն հայրենակցին:

Հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը խոսել է Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարևորելով երիտասարդության դերը մեր երկրի կայացման և զարգացման գործում: