AM
19 March 2003 - 14:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՌՈԲԵՐՏ ՔԱՉԱՐՅԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԸ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր Ռոբերտ Քոչարյանին է հանձնել նախագահի մանդատը: Հանձնման արարողության ժամանակ ՀՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցած եւ իրենց քվեն նրա օգտին տված ՀՀ բոլոր քաղաքացիներին: Նա նշել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն սկսել աշխատել նախընտրական ծրագրի իրագործման ուղղությամբ: «Մենք շատ անելիքներ ունենք, եւ ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,-ասել է Ռ.Քոչարյանը: