Շոտլանդական տան ձեղնահարկում հայտնաբերվել է Ռեմբրանդտի անհայտ նկարը: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, փորձագետները հաստատել են էսկիզի իսկությունը, որտեղ պատկերված է կույր մի աղքատ տղայի և շան հետ: Անսպասելի հայտնաբերումը թույլ տվեց հաստատել, որ Բեռլինում պահվող նման աշխատանքը ընդամենը պատճեն է:
Հին պահարաում նկարը հայտնաբերած տան սեփականատերն անմիջապես կապվել է «Քսրիտիս» աճուրդային տան փորձագետների հետ: Առաջին լուսանկարներից հետո նրանց մոտ կասկած չմնասց, որ դա իրոք Ռեմբրանդտի գործն է: Միևնույն, ժամանակ առեղծվածային էր թվում նմանատիպ սյուժեով նկարի առկայությունը Բեռլինի թանգարանում:
Բացի Ռեմբրանդտի գործից, նույն ձեղնահարկում տան տերը հայտնաբերել է ևս 5 նկար՝ համարվում է, որ դրանց հեղինակները Ռեմբրանդտի աշակերտներն են: Բոլոր աշխատանքները կներկայացվեն «Քրիստիոս» աճուրդում հուլիսի 3-ին: Ռեմբրանդտի նկարի գնահատման գինը 80 հազար ֆունտ ստերլինգ է՝ 125 հազար դոլար:






