AM
22 Հունիս 2012 - 06:59 AMT

«Երկիր». Գյումրու քաղաքապետն ակտիվացել է

«Երկիր» թերթը գրում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է։ «Նա մեկ զբաղված է քաղաքի լուսավորությամբ, մեկ` ասֆալտապատմամբ, մեկ էլ տեսնես կանաչապատում է։ Գյումրեցիները շատ բորբոքված են, որ բարեկարգման քողի տակ քաղաքապետը քամում է բյուջեն։ ՀՀԿ–ն այլևս չի ցանկանում քաղաքապետի ընտրություններում սատարել իրեն հուսախաբ արած և տարբեր ժամանակներում կրիմինալ պատմությունների մեջ ընկած Վարդան Ղուկասյանին, և վերջինս դա քաջ գիտակցում է։

Մեր տեղեկություններով` ԲՀԿ–ից Գյումրու քաղաքապետի թեկնածու է լինելու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, դա ի դեպ, ՀՀԿ–ի սրտով է։ Նրա քաղաքապետ նշանակելով` ՀՀԿ–ն երկու ցանկալի հարց է լուծում` նախ ազատվում է Վարդան Ղուկասյանից, երկրորդ` Գրիգորյանի փոխարեն մեծամասնականով պատգամավոր է ընտրվում ՀՀԿ–ական Արման Սահակյանը։