AM
22 Հունիս 2012 - 13:52 AMT

Երեկ Christie’s-ում վաճառվել են մոտ 22.5 միլիոն դոլարի արվեստի գործեր

Հունիսի 21-ին Christie’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում տեղի է ունեցել Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի նմուշների վաճառքի օր: Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, օրվա ընթացքում վաճառվել է 14.307.800 անգլիական ֆունտ ստեռլինգի կամ 22.420.323 ԱՄՆ դոլարի արվեստի գործ:

Օրվա ամենաթանկ վաճառված աշխատանքը իսպանացի իմպրեսիոնիստ Պաբլո Պիկասոյի Մոդեստ Կաստիլլոյի դիմանկարն է, որը նկարվել է 1895 թ-ին: Նկարի նախնական գինը տատանվել է 100-150.000 ֆունտ ստեռլինգի սահմանում, սակայն աճուրդում դրա գինը բարձրացել է 2.169.250 ֆունտի կամ 3.399.215 դոլարի: