«168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասել է, որ որոշ հարցերում իրենք կարող են համագործակցել ԲՀԿ–ի հետ։
«Դա մի կողմից լավ է, բայց մյուս կողմից քեզ զրկում է ամբողջական քաղաքական կուրս մշակելու հնարավորությունից։ Այսինքն` միասնական քաղաքական կուրս մշակել և վստահ լինել, որ ոչ ոք այդ կուրսից չի շեղվելու, ցավոք սրտի, այսօր հնարավոր չէ։ Դու պետք է լինես կամ ընդդիմություն, կամ իշխանություն»,–ասել է Վահան Հովհաննիսյանը թերթին։






