AM
23 Հունիս 2012 - 06:22 AMT

«Երկիր». Կխստացվի՞ լրագրողների հավատարմագրումը ԱԺ աշնանային նստաշրջանին

«Երկիր» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով ԱԺ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը։

«5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերևներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ ԱԺ–ում հանգիստ շնչել չի լինում։ Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի։ Մեր աղբյուրները պնդում են, որ ղեկավարությունը կիսում է այս մտահոգությունը։ և արդեն սեպտմեբերին հավատարմագրվելիս հաշվի են առնվելու բոլոր «անհրաժեշտ պայմանները»,–գրում է թերթը։