«168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անհեթեթություն է համարել այն լուրերը, թե իր վերանշանակման գործում մեծ դեր է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, 2007թ. Քաղաքաշինության նախարարի պաշտոնից Բնապահպանության նախարարի պաշտոնին տեղափոխվելու համար Ա. Հարությունյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին 1 մլն դոլար է տվել։ Իսկ այս անգամ, որոշ տեղեկությունների համաձայն` վարչապետն է միջնորդել նրա վերանշանակման հարցում, քանի որ Ա. Հարությունյանի հետ միասին հանքային վերահսկման կամ շահագործման ոլորտում ընդհանուր հետաքրքրություններ ունեն»–գրում է թերթը։






