AM
23 Հունիս 2012 - 07:15 AMT

«ՉԻ». Բակո Սահակյանը ևս գրանցվել է Ֆեյսբուքում

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ևս գրանցվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ «Հիշեցնենք, որ մինչ այդ սոցցանցում գրանցվել էր արդեն նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը։

Ի դեպ, Սահակյանն արդեն հասցրել է բավականին ուշագրավ հաղորդագրություն թողնել իր պաշտոնական էջում, որից պարզ է դառնում, որ այս ընտրություններում Սահակյանն իր քարոզարշավը սկսել է նույն գյուղերից, որտեղից սկսել էր 5 տարի առաջ։

Ուշագրավ է, որ եթե Վիտալի Բալասանյանը գրառումներ անում է առաջին դեմքով, ինչից կարելի է կարծիք կազմել, որ Բալասանյանն ինքն է կատարում այդ գրառումները, ապա Սահակյանի էջում գրառումները երրորդ դեմքով են, ինչից ենթադրվում է, որ պաշտոնական էջը վարում է մեկ այլ մարդ»,–գրում է թերթը։