AM
18 March 2003 - 17:51 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՍՈՑԻՆՏԵՐՆԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Այսօր Հայաստան է ժամանել Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան: Այցի ընթացքում, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի եւ ՀՅԴ ղեկավարության հետ: Երեւանի պետական համալսարանում Լուի Այալան հանդես է գալու ժամանակակից սոցիալիզմի խնդիրներին նվիրված հրապարակային դասախոսությամբ: Նշենք, որ Սոցինտերնետը միավորում է աշխարհի 120 երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ աշխատավորական ավելի քան 140 կուսակցություն: