«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեկնաբանել է կուսակցութան քվեարկությունը կառավարության նոր ծրագրի դեմ: «Ժառանգությունը» դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, ոչ թե կառավարությանը»,-ասել է նա:
Ըստ Հակոբյանի, դա արվել Է հանուն պետության: Պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանի գլխավոր խնդիրն այժմ կոռումպացված պետական համակարգն է և հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրի լուծմանը:
Հակոբյանը հավելել է, որ դա ոչ միայն ներկա կառավարության մեղքն է, այլ բոլոր նախորդ կառավարությունների, որ իշխանության գլուխ են եղել վերջին 22 տարիներին: Նա նաև հայտարարել է, որ եթե այլ երկրներում ընդդիմությանը տրվում են որոշ հսկիչ գործառույթներ, ապա «մեր երկրում իշխանությունները վախենում են ընդդիմությանը տալ ներքին խոհանոցը վերահսկելու գեթ մեկ հնարավորություն»:






