AM
25 Հունիս 2012 - 10:46 AMT

Երևանում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեին:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին: