AM
26 Հունիս 2012 - 06:10 AMT

«168 ժամ». Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն և պաշտպանեն Վարդան Օսկանյանին

«168 ժամ»-ը գրում է. «Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն և պաշտպանեն Վարդան Օսկանյանին»,-երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր և քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարարի նկատմամբ հարուցված քրեական գործին:

Մ.Մալխասյանը թեև ասում է, որ Վ.Օսկանյանը Մարտի 1-ի իրադարձությունների սրբագրողներից էր, սակայն միաժամանակ նշում է, թե ընդդիմությունը չպետք է կառչի անցյալից, պետք է առաջ շարժվի` պատասխանատվության հարցը թողնելով ապագային:

«Կարծում եմ, ճիշտ կլինի աջակցություն հայտնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ըմբոստ քաղաքական գործիչ հասկանա, որ կարող է իր տեսակետն ազատ հայտնել և համոզված լինել, որ կգտնվեն համախոհներ, ովքեր թույլ չեն տա, որ իշխանական բիրտ ուժն իրենց հալածի»,- ավելացրել է Մ.Մալխասյանը: