Երևանում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը ամեն օր 1500-2000 խախտում են գրանցում, ինչը, ըստ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ հաշվարկների, միջինը կազմում է 35 հազար դոլար, որոնք համալրում են արտաբյուջետային հիմնադրամը: Այդ մասին հունիսի 26-ին Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, տուգանքը նման խախտումների համար տատանվում է 5000-20 000 սահմաններում, իսկ հաշվարկը կատարվել է միջինացված 8000 դրամով:
«Միանշանակ, մենք գործ ունենք բիզնեսի հետ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում 30/ 70 տոկոս հարաբերակցությամբ»,-ասել է նա:
Ինչպես ասել է Է. Հովհաննիսյանը, այսօրվա դրությամբ մայրաքաղքում տեղադրված է 20 տեսախցիկ և 32 արագաչափ, առաջիկայում նախատեսվում է տեղադրել ևս 5 տեսախցիկ:






