AM
26 Հունիս 2012 - 09:59 AMT

ՀԿԵ տնօրենը հանդիպել է Սոչիում աշխատող հայկական ուսանողական շինջոկատի անդամների հետ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարությունում Հայաստանը ներկայացող ուսանողական ջոկատի անդամների հետ: Ուսանողական ջոկատը, որը վաղը մեկնում է Սոչի, ձևավորված է Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմքի վրա և ամբողջ ամառ աշխատելու է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի օլիմպիական օբյեկտներում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հայաստանը ներկայացնող ջոկատը օլիմպիական շինարարությանը մասնակցում է արդեն երեք տարի շարունակ:

«ԱՊՀ և Բալթիայի երկրները ներկայացնող այլ ուսանողների հետ միասին ձեզ սպասում է շատ հետաքրքիր աշխատանք, որը դուք միշտ հիշելու եք, որպես ինքնաարտահայտվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար լավագույն ժամանակ: Ձեր վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ Սոչիում դուք ներկայացնելու եք Հայաստանը, ՀԿԵ-ն և ձեր բուհերը», – ասաց երկրաթուղու ղեկավար Վիկտոր Ռեբեցը:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ուսանողները հնարավորություն ունեն հետագայում աշխատանքի անցնել ՀԿԵ-ում, որը համապատասխան աշխատանքային փորձ ունեցող, ակտիվ և որակյալ մասնագետների կարիք ունի:

ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողական ջոկատները ձևավորվել են «ՌԵ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ: