AM
18 March 2003 - 17:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՍՆԱԿԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանը մտադիր չէ մասնակցել մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա այսօր հայտնել է լրագրողներին` ավելացնելով, որ մտադիր չէ հեռանալ «մեծ քաղաքականությունից»: «Բարձրագույն օրենսդիր մարմինը` միակ տեղը չէ, որտեղ կարելի է ծառայել պետության շահերին»,- նշել է խոսնակը: