Հունիսի 26-ից Երևանի գրախանութներում վաճառվելու է ժամանակակից ֆինն գրող Մատի Յոենսուի «Չարի քահանան» վեպի հայերեն հրատարակությունը: Այդ մասին հայտնում է «Գիտանք» հրատարակչությունը: Հեղինակն երկար տարիներ եղել է Հելսինկիի քրեական ոստիկանության սպա: Խուզարկու Տիմո Հարյունպայի մասին նրա վեպերը թարգմանվել են ավելի քան 20 լեզվուներով և բազմաթիվ ընթերցողների են գրավել Եվրոպայի բազմաթիվ երկրներում: «Չարի քահանան» «Գիտանքի» կողմից հրատարկվող «XXI դարի քրեավեպ» շարքի երկրորդ գիրքն է:
Քրեավեպը պատմում է Հելսինկիի մետրոյի վագոններից մեկում հայտնաբերված դիակի մասին, ինչն ինքնասպանության մասին է մտածել տալիս: Սակայն ավագ տեսուչ Տիմո Հարյունպան դրան չի հավատում: Նրա կարծիքով դա կանխամտածված սպանություն է: Եվ մինչ նա գործի է անցնում, մայրաքաղաքի մետրոյի ցանցի խուլ անկյուններից մեկում մի պայծառատես` իրեն Մամո աստվածության քահանա պատկերացնելով, հանուն նրա զոհաբերություններ է անում:






