AM
26 Հունիս 2012 - 15:36 AMT

Երևանում մեկնարկել է ՀԱԿ-ի հանրահավաքը

Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, դեպքի վայր է ժամանել ՀԱԿ-ի ղեկավարությունը` ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանրահավաքը բացել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Լրագրողների գնահատմամբ այս հանրահավաքն ամենասակավաթիվներից մեկն է, որին մոտ 2 հազար մարդ է եկել: