AM
26 Հունիս 2012 - 16:51 AMT

Ընդդիմադիր ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, հավանաբար, տեղի կունենա սեպտեմբերին, եթե այն ավելի վաղ անցկացնելու անհրաժեշտություն չծագի մինչ այդ: Այդ մասին երեքշաբթի օրը ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական զարգացումները կսկսվեն աշնանը, մասնավորապես, կապված նախագահական ընտրությունների մոտեցմամբ: