«Երկիր» թերթը գրում է, որ Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, սեպտեմբերին է որոշելու` կրկին անդամակցե՞լ ՕԵԿ-ին, թե՞ ոչ: Այդ մասին ասել է Հայրապետյանը, թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Դե հիմա արձակուրդային տրամադրություն է, ամառ է… Ընտանիքիս հետ որոշել եմ մեկնել երկրից դուրս, կվերադառնամ, սեպտեմբերին կորոշեմ»: Հարցին, թե որտե՞ղ է պատրաստվում անցկացնել արձակուրդը, Հայրապետյանը պատասխանեց` արտերկրում»,-գրում է թերթը:






