AM
18 March 2003 - 15:01 AMT

ՀԱՅ ԽՈՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ՄՈՍԿՎԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարտի 19-22-ը Մոսկվայում տեղի կունենա հայ-ռուսաստանյան միջխորհդարանական համագործակցության հանձնաժողովի վեցերորդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ պատվիրակությունը` խորհրդարանի փոխխոսնակ, հանձնաժողվի համանախագահ Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են օրենսդրական բազայի կատարելագործմանը իբրեւ ՌԴ եւ ՀՀ տնտեսական զարգացման հիմք, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը միջազգային կազմակերպություններում: Նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ ՌԴ Պետդումայի հանձնաժողովներում: