Երևանում ընթանում է Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության ու անվտանգության գծով ենթակոմիտեի 3-րդ նիստը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է նիստի բացմանը, որ Հայաստանի ու Եվրամիության համագործակցությունը դուրս եկավ այժմ որակապես նոր մակարդակի: «Հայաստանի ճանապարհը դեպի անդամակցումը եվրոպական ընտանիքին կայացած, վերջնական որոշում է, և դա մեր ուրույն ճանապարհն է»,-ասել է արդարադատության նախարարը:
Ըստ նրա, կառավարության նիստում բոլոր հարցերը քննարկվում են եվրոպական նորմերին համապատասխանության տեսակետից: Իր խոսքում նախարարը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը համեմատել է ինքնաթիռի հետ, որն արդեն արագություն է հավաքել ու պատրաստ է թռիչքի:
Հրայր Թովմասյանը նաև պատմել է հավաքվածներին օրենսդրական ոլորտում կատարված բարեփոխումների հետ՝ նշելով, որ որոշ հարցերում ՀՀ օրենսդրությունն առավել առաջադեմ է, քան ԵՄ որոշ երկրներում: Որպես օրինակ նա նշեց, որ իրավաբանական անձանց գրանցման արագությամբ Հայաստանն աշխարհում 4-5 տեղում է:
Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները մտադիր են բարեփոխումներ անցկացնել իրավական ոլորտում: «Մեր գլխավոր նպատակն է մաքրել բյուրոկրատիայից ու կոռուպցիոն ռիսկերից պետության ու քաղաքացիների հարաբերությունները»,-ասել է նա:






