AM
18 March 2003 - 14:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԹԱՅԼԱՆԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ԴԵՍՊԱՆՈՐԴԸ

Այսօր չորսօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թայլանդի թագավորության վարչապետի հատուկ դեսպանորդ Սուֆամոնդո Քանթաթին: Դեսպանորդն այսօր հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ, որից հետո ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշակոթողին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, վաղը նախատեսված է Ս. Քանթաթիի հանդիպումները Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության նախարարությունների, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կայցելի ալմաստի մշակման գործարան: Մարտի 20-ին նախատեսվում են նրա հանդիպումները Հայաստանի նախագաի եւ վարչապետի հետ: