AM
28 Հունիս 2012 - 14:21 AMT

UNESCO-ն Լիվերպուլն ընդգրկել է վտանգված ժառանգության ցուցակում

UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն անգլիական Լիվերպուլն ընդգրկել է վտանգված ժառանգության ցուցակում: Պատճառը Liverpool Waters ծրագրի իրականացման հետ կապված շինարարությունն է, որի արդյունքում պատմական տները կվերակառուցվեն:

Ինչպես ասվում է UNESCO-ի պաշտոնական կայքում, կոմիտեի պնդմամբ, նավագնացների ու առևտրականների քաղաքի կենտրոնը շինարարության ընթացքում զգալի փոփոխություններ կկրի և կանդրադառնա նրա ընդհանուր նկարագրի վրա:

Կոմիտեն զգուշացրել է, որ նախագծի իրականացման դեպքում Լիվերպուլը կարող է ամբողջովին կորցնել իր եզակի արժեքը: