Հունիսի 27-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանի լսարանում Մարգարեթ Աճեմյան Աներթը ներկայացրել է իր «Դռան թակոցը. ճանապարհորդություն Հայոց ցեղասպանության մթության միջով» գիրքը:
Մարգարեթ Աճեմյան Աներթը ծնվել է Նյու Յորքում: Նյու Յորքի գրական մրցանակաբաշխությանը նա ճանաչվել է որպես լավագույն պատմական հուշագրության հեղինակ: Նա եղել է հեռուսատատեսության վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր, դասախոսել է Մետրոպոլիտանի և Ֆիլադելֆիայի արվեստի թանգարաններում: Գիրքը պատմում է Մարգարեթի մոր` Էսթերի մասին, և այն փորձությունների մասին, որ նա անցել է 1915 թ-ին Հայոց ցեղասպանության տարիներին: Նա իր ծննդավայրից` Ամասիայից բռնել է գաղթի ճանապարհը: Գիրքը թարգմանվել է իսպաներեն, իտալերեն, հայերեն, լեհերեն և թուրքերեն: