ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է, որ Ուզբեկստանը նոտա է հղել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ
«Այժմ կազմակերպության փորձագետները գնահատում են փաստաթղթերը, դրանց իրավաբանական փորձաքննություն է անցկացվում, նախապատրաստվում է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների զեկույցը»,-«ՌԻԱ Նովոստիին» է ասել ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ուզբեկստայկի որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում:
Ուզբեկստանը մեկ անգամ արդեն դուրս եկել է ՀԱՊԿ-ից՝ 1999թ., հրաժարվելով երկարացնել պայմանագիրը, սակայն 2006-ին կրկին վերականգնել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին: