Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է հայտնի ամերիկյան մագնատ եւ ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանը: Նրա ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ես գիտեմ, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է ընկած Ձեր ուսերին` Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու առումով: Ձեր նախագահության օրոք Հայաստանն արդեն բազում նվաճումներ է ձեռք բերել վերջին հինգ տարիների ընթացքում, եւ ես համոզված եմ, որ այդ դրական միտումն էլ ավելի կարագանա Ձեր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում»: