Հին Ղրիմում հուլիսի 12-15-ը տեղի կունենա երրորդ «Ուխտագնացություն-փառատոն Սուրբ Խաչ 2012»-ը` նվիրված Տիրոջ վերափոխման (Վարդավառ) տոնին: Այդ մասին հայտնում է Analitika.at.ua-ն` հղում անելով Ղրիմի առաջնորդարանի փոխանորդ, Սուրբ Խաչ եկեղեցու վանահայր Հայրիկ Հովհաննիսյանին:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենան Ղրիմի ստեղծագործական խմբերի ելույթները, կիրականացվեն փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ թերակղզում ապրող ժողովուրդների, նրանց մշակութային ժառանգության մասին:
«Փառատոնը կազմակերպվել է Հին Ղրիմի դրական կերպարը քարոզելու եւ ամրապնդելու նպատակով:
Մասնավորապես Սուրբ Խաչ եկեղեցու` «Ղրիմի մշակութային ժառանգության մարգարտի»` որպես հոգեւորության, մշակութային հանգստի եւ Ղրիմի թերակղզում զգոսաշրջության զարգացման յուրօրինակ վերածնունդ»: Միջոցառումը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, Ղրիմի վանահայր Հայրիկ Հովհաննիսյանի հովանու ներքո:
Միջոցառումը կավարտվի Սուրբ Խաչ եկեղեցում տոնական ժամերգությամբ եւ գալա-համերգով: