«Երկիր» միությունը տարածել է ջավախահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարությունը: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է նամակի բովանդակությունը: «Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը և Գեորգի Մխչյանը:
Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։
Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար և բռնապետական ռեժիմներին։
Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաև պայմաններ ապահովել Ջավախքում և ողջ Վրաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման համար»,-ասվում է Վահագն Չախալյանի նամակում։