BET Awards 2012 երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել երգչուհի Ուիթնի Հյուսթոնին նվիրված տրիբյուտ: Ինչպես հայտնում է mtv-ն, միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հանրահայտ արտիստներ: Սկզբում բեմ դուրս եկավ Մրայա Քերին, որը ժամանակին ելույթ է ունեցել Հյուսթոնի հետ դուետով, և հուզումնալից տեքստ ասաց երգչուհու հիշատակին:
Հետո ելույթ ունեցավ երգչուհի Մոնիկան, և կատարեց I Love the Lord երգը, իսկ Բրենդին կատարեց Հյուսթոնի I Wanna Dance With Somebody և I’m Your Baby Tonight երգը: Տրիբյուտը եզրափակեց Չակա Հանը:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև երգչուհու եղբայրն ու մայրը:
Հյուսթոնի դին հայտնաբերվել է փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուրանոցի համարում` ջրով լի լոգարանում: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, համարում հայտնաբերվել են դեղահաբերի տուփեր, որոնց օգտագործումը թույլատրվում են միայն բժիշկների կողմից: Հետագա քննությունը ցույց տվեց, որ Հյուսթոնի մահավան պատճառը հենց թմրանյութերն էին:
Հյուսթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես արտիստուհի, որն ունի ամենամեծ քանակությամբ մրցանականեր: Սկսած 11 տարեկանից երգչուհին ստացել է Grammy-ի 6, Billboard Music Awards-ի 15, American Music Awards 21 և բազմաթիվ այլ մրցանակներ: