Ռոբբի Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել Լոնդոնի Օլիմպիադայի փակմանը, հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով The Daily Mirror-ին:
Ենթադրվում էր, որ Ուիլյամսը կկատարի կոմպոզիցիաներ իր ալբոմից, ինչպես նաև Դևիդ Բոուիի Life on Mars երգը: Ավելին, կազմակերպիչները հուսով էին, որ Ռոբբին ինչ-որ բան կերգի Take That խմբի իր ընկերների հետ: Որպես հրաժարվելու պատճառ Ուիլյամսը նշել է այն փաստը, որ օգոստոսին նրա կինը ծննդաբերելու է:
Ուիլյամսի ներկայացուցիչները հաստատել են, որ կատարողը չի մասնակցի փակման արարողությանը: