Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Թոմ Կրուզն է; Անցյալ տարի նա վաստակել է 75 մլն դոլար, հաշվել է Forbes հանդեսը:
Ինչպես հայտնում է MIGNews-ը, վարկանիշի երկրորդ տեղում է Լեոնարդո դի Կապրիոն՝ Կրուզից հետո մեծ խզումով, իսկ երրորդը՝ Ադամ Սենդլերը: Լեոնարդո դի Կապրիոյի տարեկան եկամուտը 37 մլն դոլար է, Սեդլերինը նույնքան:
Չորրորդ տեղում Դույեն Ջոնսոնն է, հինգերորդում՝ Բեն Սթիլերը համապատասխանաբար 36 և 33 մլն դոլար եկարմուտով: