AM
4 Հուլիս 2012 - 11:55 AMT

Փորձագետ. «Արաբական հեղափոխությունների» ծրագիրը Սիրիայի պարագայում լուրջ բարդությունների հանդիպեց

Արաբական աշխարհում իշխող ռեժիմների տապալման ծրագիրը Սիրիայի պարագայում լուրջ բարդությունների հանդիպեց, ասել է այսօր կայացած մամլո ասուլիսում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Որպես պատճառ նա առաջին հերթին նշել է այն բավականին մեծ աջակցությւնը, որ Սիրիայի իշխող ռեժիմն ունի արտերկրում:

«Այդ առումով Սիրիան, և հատկապես Իրանը, շահավետորեն տարբերվում են տարածաշրջանի մյուս երկրներից»,-ասել է Մելքոնյանը: Ըստ նրա, արտաքին քաղաքականության ոլորտում որոշիչ դեր ունի Սիրիա-Իրան միությունը, որին սատարում են Մոսկվան ու մասնակիորեն Պեկինը:

Մինչդեռ, քաղաքագետը նշեց, որ արտաքին աշխարհը լրջորեն հենվում է Անկարայի վրա՝ թույլ տալով նրան առավելագույնս ակտիվ լինել տարածաշրջանում: