«Ոսկե ծիրան» կինոփառատոնում իրենց տեղն են գտել նաև ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ֆիլմեր:
Արսեն Գասպարյանի «Նոր Ջուղա. լինել…» ֆիլմը պատմում է Նոր Ջուղայի հայ համայնքի հարուստ անցյալի, և ներկայի մասին: Այնտեղ այսօր գործում է 13 հայկական եկեղեցի, և բազմաթիվ հայկական դպրոցներ: Նրա խոսքով լեզվի խնդիր հայերն այնտեղ չունեն, իսկ ամենամեծ խնդիրը արտագաղթն է:
Ֆիլմում պատկերված է հայ համայնքը, որն ավելի քան 400 տարի Նոր Ջուղայում ապրում և արարում է` պահպանելով կրոնը, եկեղեցին, դպրոցը, ինչպես նաև իր սովորույթներն ու ավանդույթները: Այն ցուցադրվել է Նարեկացի արվեստի միությունում և Մեղրի քաղաքում:
Մյուս ֆիլմը` Հայկ Կբեյանի «Կոստան Զարյան. հայ գրականոuթյան միայնակ հոգին» է:Կբեյանի խոսքով շատ մարդիկ ծանոթ չեն հայ գրողին: Ֆիլմում շեշտը դրված է Զարյանի կենսագրության հայ հասարակության մեջ ու իր մեկուսացվածության մասին: Ֆիլմը հիմնվել է գրողի գրառումների վրա, պահպանվել են մի քանի լուսանկարներ: Ռեժիսորի պոսքով նույնիսկ թոռան տանը ոչ մի ար-իվային նյութ չկար: Օգտագործվել են իր ֆիլմադարանից նյութեր, արխիվներ, և մի քանի ձեռագիր:Կբեյանը նշում է, որ շատ կարելի է անդրադառնալ Զարյանի անցած ուղուն և ստեղծագործություններին:
Ռեժիսորը նաև խոստացավ, որ հնարավորության դեպքում անպայման կրկին կանդրադառնա Զարյանին:
Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում» ֆիլմը պատմում է Վայոց ձորի Եղեգիս գյուղում ապրող ծերունու մասին: Ծերունի միայնակ է ապրում գյուղում, սիրում է երգել: Ամբողջ կյանքի ընթացքում ֆոլկլորային երգեր է հավաքել: Նա փորձում է ինքն իրեն համոզել, որ իր կյանքը զուր չի անցել, որ երգերն օգնել են մարդկանց սիրել ու սիրվել: Ինքն էլ երգ ու առակ է գրում:
Նրա կյանքն արդեն մոտենում է ավարտին, և նա լռելյայն հեռանում է: