AM
9 July 2012 - 10:07 AMT

«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» մրցութային ծրագրում ներկայացված է միայն մեկ հայ ռեժիսոր

Լիլիթ Մովսիսյանը «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցութային ծրագրում ներկայացված միակ հայ ռեժիսորն է: Նա ներկայացնելու է «Ես էլ» ֆիլմը, և մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ մեծ պատիվ է իր և ֆիլմի համար, որ ներկայացվել է ծրագրում և մրցութային է: Ֆիլմում ներկայացված է ուժեղ և միաժամանակ տառապող հերոսի կերպար, որը հոգեբուժարանում պայքարում է իր վախերի, սիրո, հույսի ու ցավի դեմ: Անհավանական երաժշտության հնչյունները, որը նվագում է առանց երաժշտական գործիքի աղջիկը, հասնելով նրա ականջին` էլ ավելի անօգնական է դարձնում նրան: Միթե իսկապես խելքը թռցրել է:

Լիլիթ Մովսիսյանին հայ կինոսերները ճանաչում են «Մոխրաման» ֆիլմով: