Հուլիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) 2011-12թթ. համերգաշրջանի փակման համերգը:
Որպես մենակատարներ ելույթ կունենան տաղանդաշատ պատանի ջութակահարներ Պոլինա Շարաֆյանը և Դավիթ Կոսեմյանը ներկայացնելով Վաչե Շարաֆյանի BURLESCA և CONCERTOSERENATA ջութակի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները:
Ծրագրում ընդգրկված են նաև Բենջամին Բրիտենի «Պարզ սիմֆոնիա»-ն և Էդվարդ Էլգարի «Սերենադ»-ը:






