AM
17 March 2003 - 14:11 AMT

ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հայաստանի հանրային հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանի սպանության մասնակցության մեղադրանքով ՀՀ իրավապահ մարմինները ձերբակալել են ձեռներեց Արմեն Սարգսյանին: Ինչպես երեկ երեկոյան հայտնել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ըստ քննության նախնական տվյալների, Ա.Սարգսյանն եղել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին կատարված Նաղդալյանի սպանության հիմնական պատվիրատուն: Արմեն Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ավագ եղբայրն է: