AM
10 July 2012 - 13:14 AMT

«Ոսկե ծիրան» . Մեկնարկել է «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը

Այսօր`հուլիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում Դմիտրի Մամուլիայի «Ուրիշ երկինք» ֆիլմը բացեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը: Այն իրագործվել է ԱՊՀ երկրների հումանիտար հիմնադրամի աջակցությաբ: Այն ընդգրկում է վերջին տարիների լավագույն ֆիլմերը: Բացման ֆիմն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում և «Նիկայի»:

Ըստ կազմակերպիչների, այն տարբերվում է արտագնա աշխատանքի մեկնողների մասին պատմող մյուս ֆիլմերից, որովհետև հեղինակը կարողացել է փոխանցել իր փիլիսոփայական աշխարհը տեսախցիկի միջոցով:

Ֆիլմի պրոդյուսեր Արսեն Գոտլիբը նշեց, որ ֆիլմը գաստարբայտերի մասին չէ, այն ավելի շուտ վտարանդիի մասին է: Այն նայելու համար պետք է էմոցիոնալ լարվածություն:

Այս տարի քսան ֆիլմեր են ներկայացված ծրագրում: